Զվարճալի ռոբոտները քարշ են տալիս բեռնատար ավտոմեքենան. տեսանյութ

Տեսանյութում երևում է, թե ինչպես են չորս թաթերի վրա քայլող ռոբոտները տեղաշարժում հսկա ավտոմեքենան։
Sputnik

Boston Dynamics ընկերությունն իր արտադրած ռոբոտներին «ստիպել է» քարշ տալ հսկա բեռնատարը։ Ժրաջան ռոբոտների տեսանյութը հրապարակվել է ընկերության YouTube–յան ալիքում։

Ռոբոտ–այգեպանը կարողանում է հասած միրգը տարբերել խակից. տեսանյութ

Տեսանյութում երևում է, որ Spotpowerռոբոտները շարքով, պոչ պոչի կպած, արագ–արագ շարժվում են փողոցով։

Ռոբոտներին բաժանել են 2 շարքի (ամեն շարքում` 5–ական «չորքոտանի») ու բոլորին միացրել են իրար։ Իսկ բոլոր 10 ռոբոտներին միավորող պարանն էլ ամրացրել են ավտոմեքենային։

Ռոբոտներն էլ արժանապատվորեն կատարում են իրենց գործը և բավականին հեշտությամբ տանում են բեռնատարը։ Նշվում է, որ մեքենայի փոխանցան տուփը եղել է «նեյտրալ» դիրքում, իսկ ռոբոտները բուքսիրել են ոչ շատ մեծ վերելքով ասֆալտե ճանապարհով։