ՌԱԴԻՈ

Խաչատրյան. «Կառավարության օգնությունը տնտեսվարողին հիմնավորված պետք է լինի»

Մի քանի օր է, ինչ «Արարատցեմենտ» ընկերության՝ աշխատանքից ազատման ծանուցում ստացած աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ Թեմային Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
Sputnik
Խաչատրյան. «Կառավարության օգնությունը տնտեսվարողին հիմնավորված պետք է լինի»

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ներկրվող ցեմենտի մաքսատուրքը բարձրացնելու կառավարության առաջարկը, որի նպատակը Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցունակությունն ապահովելն է:

Արարատցեմենտում «շատ բան կարող է ջրի երես դուրս գալ». գործարանում կրքերը թեժ են

Ըստ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի, մաքսատուրքի ավելացումը նպատակ ունի պաշտպանել տեղական արտադրողներին։ Արդյունքում «Արարատցեմենտ» գործարանի տնօրինությունը որոշել է կրճատել աշխատողների թիվը, ինչն էլ բողոքի ակցիայի պատճառ է դարձել։

Sputnik Արմենիայի հետ զրույցում թեմային անդրադարձել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Նրա խոսքով, Հայաստանի տնտեսության զարգացման մոդելի ակունքներում միշտ եղել է տեղական արտադրողին խթանելու մասին պոպուլիստական հայտարարությունը, որը հանրությանը սխալ է ներկայացվել։

Ո՞վ է օգտվում ցեմենտի էժան հումքից. Ծառուկյանը բացեց ցեմենտի գործարանի աղմուկի գաղտնիքը

«Հարկադրույքներն ու մաքսատուրքերը ավելացնելով տեղական արտադրողին ավելի մեծ մրցակցային առավելություն ապահովելը միշտ իր մեջ վտանգ է պարունակել, ինչի հետևանքով տուժել ենք սպառողներս»,- փաստում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Վահագն Խաչատրյանը սխալ է համարում, որ բոլոր տնտեսվարողները մրցակցային առավելություն ստանալու համար դիմեն կառավարությանը. նա կիսում է վարչապետ Փաշինյանի այն տեսակետը, որ նման դեպքերը պետք է բացառիկ լինեն։

«Բոլոր արտադրողները պետք է հասկանան, որ նոր տեխնոլոգիաների ներդրումը հնարավորություն կտա իրենց օգտագործել մրցակցային առավելությունը»,-հուշում է տնտեսագետը։

Ըստ Վահագն Խաչատրյանի, կառավարության օգնությունը տնտեսվարողին պետք է հիմնավորված լինի։