Մխիթարյանը կմեկնի՞ Բաքու. ՈւԵՖԱ–ն աջակցում է նրան ադրբեջանական վիզա ստանալու հարցում

Ընթացիկ խաղաշրջանում Եվրոպայի լիգայի խմբակային փուլում Մխիթարյանը բաց է թողել «Արսենալի» արտագնա խաղը ադրբեջանական «Ղարաբաղի» հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) կօգնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ադրբեջանական վիզա ունենալ, եթե նրա թիմը Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գա, պնդում է ESPN FC–ն։

Մրցաշարի ամփոփիչ խաղը կկայանա Բաքվում մայիսի 29–ին։

Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել. լուսանկար

«Այդ ընթացակարգը ստանդարտ է ՈւԵՖԱ–ի համար. մենք հատուկ նամակներն ենք ուղարկում ասոցիացիաներին, ակումբներին ու դեսպանատներին, որ ֆուտբոլիստները վիզա ստանան ու կարողանան մասնակցել ՈւԵՖԱ–ի հովանու ներքո անցկացվող խաղերին», – ասել է կազմակերպության նախագահը։

Ավելի վաղ Մխիթարյանը երկու անգամ բաց էր թողել Եվրոպայի լիգայի շրջանակում ադրբեջանական ակումբների հետ խաղերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտության պատճառով։

Առաջին քառորդ եզրափակչում «Արսենալը» 2:0 հաշվով հաղթել է իտալական «Նապոլիին», պատասխան խաղը կանցկացվի հինգշաբթի Նեապոլում։