Կգրանցվի քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին հանրապետության տարբեր շրջաններում տեղումներ կլինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 17-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ին առանձին վայրերում` ինտենսիվ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Ապրիլի 16-17-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 16-17-ի ցերեկը կնվազի 10-12, 20-ին` ևս 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում ևս ապրիլի 17-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ։