Ինչպես է քաղաքապետարանն ապամոնտաժում Օղակաձև զբոսայգու սրճարանը. տեսանյութ

Սրճարանը տարիներ ի վեր անխնամ վիճակում է եղել։ Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումը ապամոնտաժել է սրճարանը։
Sputnik

Այսօր քաղաքապետարանի ստորաբաժանումն այսօր ապամոնտաժել է Օղակաձև զբոսայգում տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարանը:

Քաղաքում հանրային տարածքների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու:

Տարածքը կանաչապատվելու է: Օղակաձեւ այգու մյուս օբյեկտները գույքագրվում են։

Հիշեցնենք` մարտի 13-ին քաղաքապետարանը սկսել էր ապամոնտաժել Ազատության հրապարակին հարող, առաջին գծում կառուցված սրճարանները։ Մի քանի օր տևած աշխատանքներից հետո Օպերայի հարակից սրճարաններից քանդվեցին 3-ը։

Իմ հարազատ եղբոր սրճարանն էլ լիներ, պիտի քանդվեր. Փաշինյանը` ապամոնտաժման մասին

Սրճարանների ապամոնտաժումից առաջ և հետո. ի՞նչ տեսք կունենա օպերայի հարակից տարածքը