Հերթը հասավ Օղակաձև զբոսայգուն. քաղաքապետարանն ապամոնտաժեց առաջին սրճարանը

Երևանի քաղաքապետարանը գույքագրում է Օղակաձև զբոսայգում կառուցված սրճարանները` պարզելու համար` որոնք կքանդվեն ու որոնք կմնան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Այսօր Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներն ապամոնտաժել են Օղակաձև զբոսայգու սրճարաններից մեկը։ Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Պետք է բարելավել ոչ միայն Օպերայի շրջակայքը, այլև՝ Մոնումենտը. ահազանգում են բնապահպանները

Նա հիշեցրել է, որ քաղաքապետարանն օպերայի տարածքում կատարած ապամոնտաժման աշխատանքների ժամանակ խոստացել էր, որ քաղաքում հանրային տարածքների վերադարձի գործընթացը շարունակական է լինելում։

Ինչ վերաբերում է ապամոնտաժված սրճարանին, Կարապետյանը նշում է, որ այն տարիներ ի վեր անխնամ վիճակում է եղել։

Սրճարանից ազատված տարածքը կկանաչապատվի:

Ինչպես է քաղաքապետարանն ապամոնտաժում Օղակաձև զբոսայգու սրճարանը. տեսանյութ

«Օղակաձև այգու մյուս օբյեկտները գույքագրվում են, դրանց վերաբերյալ ևս, հաշվի առնելով իրավական կարգավորումները, համապատասխան որոշում կկայացվի»,– հայտնում է քաղաքապետի խոսնակը։

Հիշեցնենք` մարտի 13-ին քաղաքապետարանը մեկնարկել էր Ազատության հրապարակին հարող ,առաջին գծում կառուցված սրճարանների ապամոնտաժումը։ Մի քանի օր տևած աշխատանքների արդյունքում Օպերայի հարակից սրճարաններից քանդվեցին 3-ը։