Ի՞նչ է կատարվել Մոսկվա–Մախաչկալա չվերթի պահին. հրապարակվել են հրդեհի բռնկման կադրերը

«Վնուկովո» օդանավակայանում UTair ավիաընկերության Մոսկվա–Մախաչկալա չվերթն իրականացնող ինքնաթիռի շարժիչից կրակ է արտանետվել թռիչքից առաջ։ Ուղևորները վախեցել են, նրանցից մի քանիսը բացել են վթարային ելքը և դուրս եկել թևի վրա։ Տեսանյութը հայտնվել է համացանցում։
Sputnik

Ինքնաթիռն արդեն սկսել է արագություն հավաքել, բայց օդանավի հրամանատարը կանգնեցրել է օդանավը։ Բոլոր ուղևորները տարհանվել են։

UTair ավիաընկերության ինքնաթիռը պետք է Մոսկվայի ժամանակով 16։25–ին «Վնուկովո» օդանավակայանից Մախաչկալա մեկներ։

Ավելի ուշ UTair ընկերությունից հաղորդել են, որ շարժիչը գործարկելու պահին օդի հոսանքի պոռթկումը ուժային սարքից կրակի արտանետում է հրահրել։

«Սովորական իրավիճակ է, ինքնաթիռը լիովին սարքին է, ուղևորներին ոչինչ չի սպառնացել։ Բայց մի քանի ուղևորներ բացել են վթարային ելքը և դուրս եկել աջ թևի վրա։ Հետո անձնակազմի խնդրանքով վերադարձել են սրահ։ Ավիաընկերությունը, կանոնների համաձայն, չվերթ կիրականացնի այլ ինքնաթիռով», – հաղորդել են UTair ընկերությունից։