Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Փարիզ

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի, ինչպես նաև հայ համայնքի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 16-ից 18-ը աշխատանքային այց կկատարի Փարիզ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Այցի ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել Դը Սարնեզի և այլ պաշտոնյաների հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Զոհրաբ Մնացականյանը ելույթ կունենա Միջազգային հարաբերությունների Ֆրանսիական ինստիտուտում։ Նախատեսվում է նաև արտգործնախարարի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ երեկ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ էր բռնկել, որի հետևանքով փլուզվել էր տաճարի գմբեթն ու տանիքը։