Տոկունություն մաղթենք ոստիկաններին. ծառայություն, որ հա՛մ վտանգավոր է, հա՛մ դժվար

Sputnik

Հայաստանում և հավանաբար ամբողջ աշխարհում իրավապահ մարմինների նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ Մի կողմից մենք հասկանում ենք, որ առանց այդ կառույցի հնարավոր չէ, մյուս կողմից մշտապես բողոքում ենք նրա արդյունավետությունից։ Հասկանում ենք, որ ոստիկանները մինչև կոկորդը թաղված են գործի մեջ, բայց պահանջում ենք անհապաղ արդյունքներ։ Ցանկանում ենք, որպեսզի նրանք իրավունքի իսկական երաշխավորներ լինեն մի կողմից, կարգ ու կանոնի` մյուս կողմից, հաճախ չգիտակցելով, թե որքան բարդ է այդ երկու հասկացությունները համատեղելը։

Ոստիկանության նվագախումբը տոնական քայլերթ իրականացրեց Երևանում. տեսանյութ

Հիշենք «թավշյա հեղափոխության» օրերը, երբ ոստիկանության համար հատկապես բարդ էր։ Հենց այդ ժամանակ այդ մարդիկ պետք է ապացուցեին, որ պարտքին հավատարմությունն ամեն ինչից վեր է, իսկ հրամանին հետևելը սուրբ պարտականություն է։ Եվ դա մարդկայնության հետ համատեղելը շատ բարդ է։ Հենց նրանց էին համատարած մատնանշում` պահանջելով մոռանալ պրոֆեսիոնալ պարտքի մասին՝ դիմելով նրանց մարդկային էության մյուս կողմին։

Կեցցեն նրանք, թեև աստված գիտի, թե նրանք որքան վիրավորանքներ, քմծիծաղներ և հարվածներ են ստացել պատահական անցորդներից։ Չէ՞ որ, որքան էլ խաղաղ էր մեր հեղափոխությունը, որոշ քաղաքացիների հիմարությունից ու կոպտությունից ոչ ոք չի ապահովագրել։

Ոստիկանության հանդեպ վստահությունն ավելի է ամրապնդվելու. պնդում են Օսիպյանն ու Գրիգորյանը

Այդ օրերին ստիպված էին ձեռքեր ոլորել, տանել մեկուսարաններ. կարելի էր սպասել երկրի համար ծանր պահերին։ Կարևորը՝ չեն եղել զոհեր ու վիրավորներ։ Եվ դրանում ոստիկանության վաստակը չընդունելն արդար չի լինի։

Նրանք կարողացան չանցնել մարդկայնության սահմանը` հավատարիմ մնալով պարտքին։

Այսօր մենք չենք փնովի ոստիկանությանը. մենք նույնպես մարդ ենք և ամեն ինչ հասկանում ենք։ Տոկոնություն մաղթենք նրանց, մենք ճանաչում ենք լավ ու ազնիվ ոստիկանների, նույնիսկ՝ եթե քաղաքի կենտրոնում օրը ցերեկով Sputnik Արմենիայի թղթակցի գողացված հեռախոսը երկու շաբաթ է չի գտնվում։ Մենք հասկանում ենք, որ նման դեպքերը հազարավոր են։

1 / 23
Հայաստանի ոստիկանության կրթական համալիրի դասախոս, ոստիկանության մայոր Արթուր Հակոբյան
2 / 23
Հայաստանի ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Մերի Մինասյան
3 / 23
Զրույց վեհ գաղափարների շուրջ Հանրապետության հրապարակում՝ հանրահավաքի ժամանակ
4 / 23
Հայաստանի ճանապարհային ոստիկանության 1–ին գումարտակի 8–րդ վաշտի ավագ տեսուչ Կամո Պետրոսյան
5 / 23
«Սպայկա» ընկերության աշխատակիցներին ուղեկցող ոստիկանները Տիգրան Մեծ և Խանջյան փողոցների խաչմերուկում։ 2019թ–ի ապրիլի 8
6 / 23
Ապրիլյան քառօրյայի մասնակիցների բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց։ 2018թ–ի նոյեմբերի 21
7 / 23
Իրավիճակն Աբովյան փողոցում։ 2018թ–ի ապրիլի 16
8 / 23
Ոստիկանները հեռացնում են ավտոմեքենան երթևեկելի մասից, որը կաթվածահար է արել Մաշտոցի պողոտայի երթևեկությունը։ 2018թ–ի ապրիլի 21
9 / 23
Ոստիկանական շարասյուն Երևանի ոստիկանապետ տեղակալ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ Բաղրամյան պողոտայում։ 2018թ–ի ապրիլի 16
10 / 23
Ոստիկանները կառավարական շենքի մոտ, 2018թ–ի ապրիլի 18
11 / 23
Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերիյ Օսիպյանը և «Ելք» խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» բողոքի ակցիայի ժամանակ, 2018թ–ի ապրիլի 13
12 / 23
ՀՀ նախագահի նստավայրը, 2018թ–ի ապրիլի 18
13 / 23
Երևան, 2018թ–ի ապրիլի 20
14 / 23
Իրավիճակն Ազատություն պողոտայում։ 2018թ–ի ապրիլի 20
15 / 23
Հայաստանի ՊՊԾ 5–րդ հատուկ գումարտակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արմեն Խաչատրյան։
16 / 23
Ոստիկանները կառավարական շենքի առջև։ 2018թ–ի մայիսի 2
17 / 23
Իրավիճակն Ազատություն պողոտայում։ 2018թ–ի ապրիլի 20
18 / 23
Հայաստանի ոստիկանության կրթական համալիրի դասախոս, ոստիկանության մայոր Արթուր Հակոբյան
19 / 23
Հայաստանի ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Մերի Մինասյան
20 / 23
Հայաստանի ճանապարհային ոստիկանության 1–ին գումարտակի 8–րդ վաշտի ավագ տեսուչ Կամո Պետրոսյան
21 / 23
Ոստիկանության ուսումնական կենտրոնի կուրսանտ Ժաննան
22 / 23
Ոստիկանության ուսումնական կենտրոնի կուրսանտ Ժաննան
23 / 23
Հայաստանի ՊՊԾ 5–րդ հատուկ գումարտակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արմեն Խաչատրյան։