Պետական գնումների համակարգի փոփոխությունները. նոր հնարավորություններ բիզնեսի համար

ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը Sputnik Արմենիայի «Ինտերակտիվ» հաղորդաշարի շրջանակներում ներկայացրել է պետական գնումների համակարգում կատարվող փոփոխությունները, ինչպես նաև առաջիկա անելիքները՝ ուղղված գնումների ընթացակարգերին բիզնեսի հասանելիությունն ավելի մատչելի դարձնելուն:
Sputnik

Այսօր զգալի ակտիվություն է նկատվում պետական գնումների ոլորտում, նախորդ տարվա համեմատ աճել է էլեկտրոնային գնումներում մասնակիցների քանակը, եթե 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մասնակիցները 6000-ն էին, ապա 2018 թվականին ունենք 8500 ակտիվ մասնակից:

_ Վերջին փոփոխությունները պետական գնումների համակարգում տեղի էին ունեցել    2016-2017 թթ, իսկ այսօր ի՞նչ է առաջարկում Կառավարությունը և ի՞նչ հնարավորություն ունի բիզնեսը այս ոլորտում:

Ֆիննախը քաղաքացիներին կվերադարձնի ավել վճարված բնապահպանական գումարները

_ 2016-2017 թթ. Պետական գնումների համակարգում կատարվեցին որոշակի օրենսդրական փոփոխություններ, որի ուղղություններից մեկը ընթացակարգերի պարզեցումն էր, եթե նախկինում ունեինք յոթ ընթացակարգ, ապա օրենսդրական կարգավորումների շրջանակներում ընթացակարգերի քանակը կրճատվեց և սահմանվեց չորս ընթացակարգ: 2017 թվականին Կառավարության որոշմամբ սահմանվեց, որ մինչև  5 մլն դրամ գնումների կատարման ժամանակ սկսնակ և փոքր բիզնեսին հնարավորություն էր տրվում առանց որևէ որակավորման պահանջի բավարարման մասնակցել ընթացակարգերին: Այժմ քննարկվում է այդ շեմը սահմանել 10 մլն դրամ, այս քայլն ուղղված է  փոքր և սկսնակ բիզնեսի հասանելիությունը գնումների ընթացակարգին ավելի մատչելի դարձնելուն: Այս քայլը կնպաստի մրցակցության աստիճանի ավելացման և ՓՄՁ ոլորտի  փորձառության ավելացման: Իհարկե, կարող են լինել առանձնահատուկ գնումներ, որոնց դեպքում, այնուամենայնիվ, որակավորման չափանիշները կպահպանվեն, որտեղ սուբյեկտը պարտադիր պետք է ունենա որոշակի աշխատանքային ռեսուրսներ և բավարարի որոշակի տեխնիկական պահանջներին, որպեսզի կարողանա կատարել այդ գործարքները:

Հայաստանը Համաշխարհային բանկին կվճարի 5.4 մլն ԱՄՆ դոլար

_ Առաջարկվող ենթաօրենսդրական կարգավորումներով ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում, որոնք կնպաստեն պետական գնումներում մասնակցության քանակի և մրցակցության ավելացմանը:

_ Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաև ժամկետանց հարկային պարտավորություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ընձեռել գործընթացից դուրս չմնալու հնարավորություն` վճարելով պարտքերը: Այս առումով նախագծում հետևյալ կարգավորումն է նախատեսված. այն դեպքում, եթե կպարզվի, որ  տնտեսվարող սուբյեկտը ունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով իր գնային առաջարկի 1 տոկոսից ավել ժամկետանց պարտավորություն, ապա պատվիրատուն տվյալ տնտեսվարող սուբյեկտին հնարավորություն կտա 3 աշխատանքային օրվա ընթացքում`վճարելով գումարը դուրս չմնալ ընթացակարգից:             

«Վեց տոկոսն այն կարմիր գիծն է, որից հետո ոլորտը կունենա արժեզրկում». Աշոտ Բարսեղյան

Նախատեսվող փոփոխությունները նաև հնարավորություն են տալիս վերացնել վարկային պարտավորություններ ունեցող կազմակերպությունների մասնակցության սահմանափակում: Գործող օրենսդրությամբ կա պայման, որի համաձայն կազմակերպության հայտը ներկայացնելու նախորդող տարվա ակտիվները ավելի պակաս չպետք է լինեն, քան իր պարտավորությունները, սա նշանակում է, որ եթե սուբյեկտը ունի վարկային պարտավորություն, ապա միշտ իր ակտիվները կարող են ավելի քիչ լինեն, քան պարտավորությունները: Այս պայմանի առկայությունը, միշտ խոչընդոտ է հանդիսացել մասնակցների համար, քանզի բիզնեսը սովորաբար վարկավորման մեթոդով է բիզնես գործունեություն իրականացնում, և որպեսզի ինքը համատեղ գործունեությամբ կարողանա  մասնակցել գործընթացներին, անհրաժեշտ է նոր օրենսդրական փոփոխությամբ հանել այս սահմանափակումը:

ԱԳԼՃԿ-ներում գերշահույթներ այլևս չեն ստանա. վստահեցնում է ֆինանսների փոխնախարարը

_ Արդո՞ք այս փոփոխությունները նախատեսում են դյուրացնել մասնակցության ընթացակարգերը, պակասեցնել անհրաժեշտ փաստաթղթերի քանակը:

_ Այսօրվա գործող ֆունկցիոնալ կառուցակարգը ուղղված է չծանրաբեռնել տնտեսվարող սուբյեկտներին ձևական փաստաթղթերով, եթե սուբյեկտը մտել է գործընթացի մեջ և բավարարում է  իրական պահանջներին, ապա տվյալ դեպքում ոչ մի խնդիր չի կարող առաջանալ: Մենք ունենք ռիսկերը նվազեցնելու գործիքակազմ, որով մենք փորձում ենք զսպել հնարավոր ռիսկերը, որ կարող են առաջանալ պայմանագրի կատարման փուլում: Պետական գնումների գործընթացի մրցույթին մասնակցող կողմը գործող և առաջիկայում ընդունվելիք օրենսդրությամբ պահանջում է տնտեսվարողից ներկայացնել ընդամենը 4-5 փաստաթուղթ, ինչը տվյալ դեպքում խնդիր չի կարող առաջացնել: