Օդի ջերմաստիճանի անկում, քամու ուժգնացում. եղանակի անակնկալները

Առաջիկա օրերին համար օդերևութաբանները տեղումներ են կանխատեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 15-ի 16-ի ցերեկը, 17-20-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։

Ապրիլի 16-17-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը 16-17-ի ցերեկը կնվազի 10-12, 20-ին` ևս 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում ևս ապրիլի 16-ին՝ կեսօրից հետո, 17-20-ը սպասվում է անձրև և ամպրոպ։