Հայաստանն աշխատած միջուկային վառելիք կարտահանի ՌԴ. մնում է պայմանավորվել Վրաստանի հետ

«Մայակ» ռուսական ձեռնարկությունը «օգտահանելու է հայկական ԱԷԿ–ի աշխատած վառելիքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Հայկական կողմը բանակցություններ կվարի Վրաստանի հետ դեպի Ռուսաստան միջուկային աշխատած վառելիքի տարանցման վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանը։

Հայաստանը վառելիքի արտահանման ծախսերը ուզում է ինքնուրույն հոգալ։

Երևանը խնդրել է մեծացնել ԱԷԿ–ի արդիականացման վարկի մարման ժամկետը

«Ռուսական կողմից արդեն ընտրվել է ընկերությունը, որը արտադրության մնացուկներն օգտահանության կենթարկի։ Դա «Մայակ» արտադրական միավորումն է։ Մինչ նրանք կսկսեն աշխատել, կվերլուծեն պահեստարանում աշխատած վառելիքի կազմը։ Դա կօգնի որոշել աշխատանքների մոտավոր արժեքը», – Սոչիում անցկացվող «Ատոմէքսպո-2019» ատոմային տեխնոլոգիաների միջազգային ֆորումի ժամանակ հայտարարեց Մարտիրոսյանը։

Այժմ Ռուսաստան բեռի տարանցման թեմայով մնում է միայն բանակցել վրացական կողմի հետ։

Օդային տրանսպորտով այն չեն տեղափոխում, այդ պատճառով Վրաստանի իշխանությունները ստիպված կլինեն հիմնավորում ներկայացնել բեռներն ապահով ու անվտանգ տեղափոխելու համար։

Նշենք, որ «Մայակ» ռուսական ձեռնարկությունը զբաղվում է աշխատած վառելիքի վերամշակմամբ, ինչպես նաև պաշտպանական նպատակներով այն պլուտոնիումի վերածում։