«Հակա»-ների ցուցակին իշխանական արձագանք չկա, իսկ «ասֆալտագրությանը» ջղային են նայում

Ժամանակ առ ժամանակ «հակա»-ների կամ անցանկալի ԶԼՄ-ների ցուցակներ են շրջանառվում: Ցուցակագիրները միգուցե ուզում են լավամարդ երևալ իշխանությունների մոտ, բայց մեծ հաշվով, դա սադրանք է հենց նույն, իրենց կողմից իբր թե պաշտպանած հեղափոխական կառավարության նկատմամբ:
Sputnik

Այսպես ասված «հակահեղափոխական» օգտատերերի «սև ցուցակն» օրերս բավականին աղմկոտ արձագանքի արժանացավ Facebooc-ում:

Գնդակահարության ցուցակը. ինչպե՞ս պայքարել ստեղնաշարային «դահիճների» անպատժելիության դեմ

Արձագանքեցին մարդիկ, որոնք նշված էին այդ ցուցակում: Ըստ որում, ցուցակագրողը կամ ցուցակագրողներն այնքան են տարվել «հակա»-ներ հայտնաբերելով ու նրանց ԱԱԾ-ին «հանձնելով», որ նույնիսկ մահացած մարդու էին ընդգրկել նշված ցուցակում:

Խոսքը լրագրող, հրապարակախոս Կիմա Եղիազարյանի մասին է: Փաստորեն, մահից հետո էլ, ոմանց հանգիստ չի տալիս նրա սուր խոսքը: Կամ էլ, ցուցակագիրները «գոգոլաբար» են իրենց քստմնելի գործն անում: Ինչևէ:

Մեծ հաշվով, իշխանությունները նման ցուցակը կարող էին սադրանք համարել և որակել:

Չէ՞ որ այդ մարդիկ իշխանության են եկել որպես խոսքի ազատության ու ժողովարդավարության ջատագովներ, ա՛յդ «դրոշներով», ընդդեմ «հանցավոր ռեժիմի ու բռնապետության»: Եվ խնդրեմ, հենց իրենց, այդ ազատարար, իբրև թե՝ ժողովրդավարապաշտ իշխանությունների օրոք նման գաղջ, ֆաշիստաբերիական տհաճ նստվածք թողնող ցուցակներ են տարածվում ու շրջանառվում:

Բնութագրական է, որ նման դրսևորումներին իշխանության ներկայացուցիչները չեն արձագանքում, համարժեք գնահատականների չեն արժանացնում, իրենց կողմնակցի դրոշներով հանդես եկողներին ու նրանց թշնամական հույզերը և զեղումները զսպելու հորդորներով հանդես չեն գալիս:

Համազասպ, քիչ մը զուսպ եղէք. ԱԺ–ին մէջ փոխադարձ վիրաւորանքներ հնչեցին

Մինչդեռ, եթե խորը նայես, ապա նման «ցուցակագրումները» նախ, ներհասարակական թշնամանքի սերմանմանն են նպատակաուղղված, ի լրումն՝ ուղղված են խոսքի ազատության դեմ ու քննադատողներին ճնշելուն:

Երևի այդքանից հետո մնում է միայն «սևշապիկավորների» դրուժինաներ կազմել, ճշտել «հակա»-ների հասցեներն ու հարձակումներ կատարել նրանց վրա: Նման «անմեղ» ցուցակագրումներից են սկսվում քաղաքացիական պատերազմները, նման «անմեղ» ցուցակագրումներից են սկսվում ֆաշիստական բնույթի բռնապետությունները:

Այնպես որ, եթե «Դուխով Հայաստան» էջավարին մեղադրանք է ներկայացվում ու նա կալանավորվում է, ապա նման ցուցակ տարածողներն էլ առնվազն պետք է նույն ԱԱԾ կամ իրավապահ մարմինների ուշադրությանն արժանանան:

Ի դեպ, նույնքան բնութագրական է, որ այլ առիթներով իրար հերթ չտվող ու որպես իրավապաշտպան գրանցված անձինք ու զանազան կազմակերպություններ ևս լռությամբ են շրջանցում նման «սևցուցակային» դրսևորումները:

Նախօրեին էլ մի քանի հոգի՝ Նարեկ Սամսոնյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Արթուր Դանիելյանը, որ հանդես են գալիս «սուտՆիկոլ» նախաձեռնությամբ, ինչպես հայտնի է, ասֆալտին ներկով գրելու համար տարվեցին ոստիկանություն: Նրանց ու իրենց միացած ևս 6 քաղաքացիների նկատմամբ վարչական արձանագրություններ կազմվեցին՝ ասֆալտը ներկելու համար:

Ամեն ինչ չէ, որ կատարյալ է, բայց գնում ենք ճիշտ ճանապարհով. Փաշինյանը ոստիկանությունում է

Առհասարակ, եթե ասֆալտի վրա գրելու միջոցով քաղաքական պայքարում հաջողություն լիներ, հիմա երևի «STOP»-ը պատգամավոր էր դարձել կամ էլ՝ նախարար: Բայց դա այլ հարց է: էական հարցն այն է, որ ժամանակին, երբ ներկայիս իշխանավորներն իշխանավորներ չէին, իրենք կամ իրենց համախոհները ոչ պակաս գրառումներ էին անում ասֆալտներին ու պատերին, ասենք՝ «Սերժիկ հեռացիր», «Մահ ռեժիմին» և այլն: Այն ժամանակ ոստիկանությունը նման հուժկու օպերատիվությամբ աչքի չէր ընկնում, թեպետ այդօրինակ տարբեր ակցիաներ իրականացնողներին «բերման ենթարկելու» օրինակներ նախկինում էլ եղել են: Այդ փորձերն, ի դեպ, այսօրվա իշխանավոր ու ոչ վաղուցվա ընդդիմադիրներն օգտագործում էին նախորդ իշխանություններին ծաղրելու,  դատապարտող հայտարարություններ անելու, բռնապետության մասին խոսելու համար:

Հիմա, երբ իրենք են իշխանություն, ըստ էության այն է փոխվել, որ ոստիկանությունն ավելի եռանդուն է հետապնդում ասֆալտներին գրելու համար: Մյուս կողմից, նախկինում իրենց ասֆալտագրառումները նրանք համարում էին պայքար, խոսքի ազատության դրսևորում, իսկ հիմա նույն այդ դրսևորումը նրանցից ոմանք համարում են վանդալիզմ: 

Ծիծաղելի է և տխուր, միաժամանա՛կ: