Առաջնագծում ծառայում են պատրաստված զինվորները. փորձագետի կարծիքը

Բազմիցս թեժ բանավեճեր են ծավալվել այն մասին, որ առաջնագծում չպետք է ծառայեն անփորձ նորակոչիկները, հատկապես 2016թ–ի ապրիլյան պատերազմից հետո։ Իհարկե, բոլորը համաձայն են դրա հետ, բայց մասնագետների ու պատգամավորների մոտ զինվորի «անփորձության» ընկալումը տարբերվում է։
Sputnik

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Երեքշաբթի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ԱԺ նիստում առաջարկել է զինվորների համար ավելացնել նախապատրաստական դասընթացը կես տարուց մինչև 13 ամիս առաջնագիծ ուղարկելուց առաջ։

Ռազմական ուսումնական հաստատություններում ռազմապարեր կդասավանդվեն. Գագիկ Գինոսյան

«Մեր առաջարկն այն է, որպեսզի անփորձ զինվորները չծառայեն առաջնագծում։ Թող ծառայեն երրորդ, երկրորդ գծում, հետո միայն առաջնագծում», – ասաց պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Խմբակցության ներկայացուցիչները հնչեցրել են կորուստների վիճակագրությունը, որը, նրանց կարծիքով, կարող էր այդքան չլինել, եթե զինակոչիկների ուսուցման ժամկետն ավելանար յոթ ամսով` այդպիսով կազմելով զինվորական ծառայության ժամկետի կեսին ավելին։

Ազգային ժողովը չի աջակցել այդ նախաձեռնությանը։ Խոսնակ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ զինվորների անվտանգության ապահովման համար իշխանություններն այսօր մտածում են առաջնագծում պրոֆեսիոնալների ծառայություն կազմակերպելու մասին, իսկ անվտանգության և պաշտպանության մշտական հանձնաժողովը կարծում է, որ վեց ամիսը բավական ժամկետ է զինվորներին նախապատրաստելու համար։

Հարցեր, որոնցով կարելի է փոխզիջման հասնել. Մնացականյան–Մամեդյարով հանդիպման մեխը

Հանձնաժողովի կարծիքը նախապատրաստման ժամկետի մասին լիովին համընկնում է պաշտպանության նախարարության դիրքորոշման հետ։ Ավելի վաղ նախարար Դավիթ Տոնոյանն արդեն հայտարարել է ուսուցման ժամկետը երկարացնելու անհրաժեշտության մասին, քանի որ դա, նրա կարծիքով, անհիմն կերպով կերկարացնի նախապատրաստման գործընթացը և բացասաբար կանդրադառնա ինչպես զինվորական ծառայություն կազմակերպելու, այնպես էլ մարտական հերթապահություն իրականացնելու վրա։

Երեքշաբթի նախարարության այդ դիրքորոշումը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նաև ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Բացի այդ, թե ում ուղարկել, իսկ ում չուղարկել առաջնագիծ, այդքան էլ հեշտ կայացվող  որոշում չէ։ Այդ առիթով Sputnik Արմենիային բավական ընդարձակ բացատրություն ներկայացրեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Նա նույնպես համոզված է, որ վեց ամիսը բավական է առաջնագծում ծառայության նախապատրաստվելու համար։

ԲՀԿ-ն առաջարկում է անփորձ զինվորներին առաջնագիծ չուղարկել

Նահապետյանի խոսքով, եթե զինվորն ուսուցումից հետո հայտնվում է զորամասում, որը մարտական հերթապահություն է իրականացնում առաջնագծում, ապա դա դեռ չի նշանակում, որ նա կհայտնվի  այդ գծում։ Նման որոշումներ ընդունվում են յուրաքանչյուր առանձին անձի հարցում, և զորամասի հրամանատարը որոշում է, թե կարելի է արդյոք զինծառայողներին ուղարկել վտանգավոր կետ։

«Իհարկե, նման ծառայության համար անհրաժեշտ է փորձ։ Առաջնագծում մարտական հերթապահության մեկնելուց առաջ զինծառայողը փորձ է ձեռք բերում զորամասում։ Զորամասերի հրամանատարները ղեկավարվում են չգրված օրենքով` թույլ չտալ անփորձ և անպատրաստ զինվորներին գնալ վտանգավոր վայրեր», – ասաց Նահապետյանը։

Հայ սակրավորները Սիրիայում ականազերծել են 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք

Ինչ վերաբերում է բացառապես պայմանագրային զինծառայողներով համապատասխան զորամասերը համալրելուն, ապա փորձագետը դա իրատեսական չի համարում։ Պայմանագրային ծառայությունը ֆինանսական բեռ է պետության վրա, իսկ նման զինծառայողների թվի ավելացումը կարող է ավելի ծանրացնել այդ բեռը. դա թանկ հաճույք է։

«Առավել ևս երկրի համար, որը փաստացի գտնվում է պատերազմական վիճակում», – հավելեց Հայկ Նահապետյանը։

Նա կարծում է, որ այն մարդիկ, որոնք ԱԺ ամբիոնից առաջարկում են նման օրինագծեր, ուղղակի պատկերացում չունեն առաջնագծում ծառայության յուրահատկության մասին և վատ են պատկերացնում, թե ինչպես է ընթանում նախապատրաստումը։

Ինչպես կանխել ողբերգական դեպքերը բանակում, իսկ քննող մարմինների նկատմամբ կա անվստահություն

Քաղաքացիական անձանց կողմից հնչած նման առաջարկներն ակնարկում են, որ բանակում սխալ է կառուցված չափազանց կարևոր գործառույթի կատարումը։ Ընդ որում` այդ ամենը ձգվում է տարիներ ու տասնամյակներ. չէ որ ՊՆ ներկա ղեկավարությունը չէ, որ հանգել է նման կարգի։

Եթե մասնագետները կարծում են, որ ամեն ինչ հիմնականում ճիշտ է արվում, ապա պետք է հիմնվել պրոֆեսիոնալ կարծիքի վրա։ Իսկ որոշ ներքին անհարթություններ, որոնք մշակման կարիք ունեն, լուծվում են տեղում հրամանատարների, զինվորական պաշտոնյաների կողմից։

Եվ ընդհանրապես մեր պայմաններում դա այն ոլորտը չէ` քաղաքացիական ամբիոնից նրան կանոններ թելադրելու համար։ Վստահենք պրոֆեսիոնալներին, նրանք մեզ չեն հիասթափեցրել։