Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կբարձրանա. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին կանխատեսվում է քամու ուժգնացում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 15-ին տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը, 17-19-ը շրջանների զգալի մասում է սպասվում անձրև և ամպրոպ։ Ապրիլի 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Ապրիլի 17-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 15-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 16-17-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի երեկոյան ժամերին, 17-19-ը սպասվում է անձրև և ամպրոպ, 17-ին՝ նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։