Այսօր Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի եռակողմ հանդիպումը։ Տեսանյութում երևում է` ինչպես են պաշտոնյաները գնում հանդիպման։
Լավրովը հանդիպմանը մասնակցել է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի արտգործնախարար։
Հանդիպման մանրամասներն առայժմ հայտնի չեն։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել է մարտի 28–ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Մարտի 29–ին Վիեննայում կայացել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։