Դանակահարություն Գյումրիում. 3 տուժածներն էլ դպրոցականներ են

Ըստ տեղեկությունների` դպրոցականները նույն թաղամասից են: Նրանք վիճել են, իսկ վեճն ավարտվել է դանակահարությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Կտրած-ծակած վերքերով «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»  տեղափոխած դպրոցականներից 2 դուրս են գրվել։

Վրաերթ Երևանում. հետիոտնը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է

Գյումրիում ապրիլ 12-ին երեկոյան, ժամը 22:00- ի սահմաններում ավստրիական մանկական հիվանդանոց են տեղափոխվել 3 դպրոցական՝  16-ամյա Նարեկ Մ., 16-ամյա Վահագն Ա. և 18-ամյա Վահան Ղ.:  Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրեց հիվանդանոցի տնօրեն Աշոտ  Կուրղինյանը, Նարեկը  և  Վահագն անհրաժեշտ  բուժօգնություն  ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից: «Վահան Ղ. շարունակում է մնալ բժիշկների  հսկողության տակ, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության՝  բարելավման միտումով»,-նշեց Աշոտ  Կուրղինյանը:

Ըստ  տեղեկությունների` դպրոցականները նույն թաղամասից են: Նրանք  վիճել են, իսկ վեճն ավարտվել է դանակահարությամբ: Գործը  քննվում է ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում: Կատարվում են  քննչական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: