Թեհմինե Ենոքյանը նշում է, որ «Լիդիան Արմենիան» իր նկատմամբ իրականացրել է լրտեսական գործունեություն, իսկ Նազելի Վարդանյանը հայտնում է, որ ընկերության վերաբերյալ կազմել է 39 էջից բաղկացած զեկույց, որտեղ կասկածներ է հայտնում «Լիդիան Արմենիայի» գործունեության հետ կապված կոռուպցիոն երևույթների առթիվ:
Սայադ Բադալյանն իր հերթին անդրադարձել է դատական հայցերին՝ ներկայացնելով «Լիդիան Արմենիայի» բողոքն ու հակափաստարկները:
Հիշեցնենք, որ վերոհիշյալ ընկերությունը դատի է տվել բնապահպան, աշխարհագրագետ Լևոն Գալստյանին, փաստաբան Նազելի Վարդանյանին, բնապահպաններ Անի Խաչատրյանին, Հայկ Գրիգորյանին և լրագրող Թեհմինե Ենոքյանին՝ պահանջելով 1-ական մլն դրամի փոխհատուցում՝ «գործարար համբավին վնաս հասցնող արտահայտությունների» համար: