Վրաերթ Երևանում. հետիոտնը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է

Վարորդը դեպքի վայրից չի փախել, բայց պարզվել է, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Րոպեներ առաջ ողբերգական պատահար է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Էրեբունի վարչական շրջանի Ռոստովյան փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան մի տղամարդու։

Էջմիածնում տեղի ունեցած սպանության մանրամասները. տղամարդը զբաղվում էր կոնյակի վաճառքով

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Վարորդը չի լքել դեպքի վայրը։ Վրաերթի ենթարկվածին օգնության հասած անձինք ահազանգել են 1-03:

Ժամանած շտապօգնության խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն։

Հիվանդանոցի ճանապարհին տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է։

Ստուգվել է «Միցուբիշիի» վարորդի սթափության աստիճանը. նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել։

Պատահարի հանգամանքները պարզում են իրավապահները։