Տանը լույս չկա. 12-ամյա տղան օգտվում է փողոցի լուսավորությունից` դասերը սովորելու համար

Պերուի Մոչե քաղաքի ընտանիքներից մեկն արդեն 10 տարի է զրկված է տանը էլեկտրաէներգիա ունենալուց։ 21–րդ դարում տան երեխան` 12-ամյա Վիկտոր Մարտին Անգուլո Կորդոբան, դասերը սովորելու համար օգտվում է փողոցի լուսավորությունից։
Sputnik

Նա սովորում է «Ռամիրո Աուրելիո Նյիկե էսպիրիտու» դպրոցի վեցերորդ դասարանում։

Այս օրերին Մոչեի քաղաքապետարանn իրականացնում է ընթացակարգեր, որպեսզի 10 տարի անց տղայի ընտանիքը սեփական լույսն ունենա: