Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը բրոնզե մեդալակիր դարձավ Եվրոպայի առաջնությունում

Վահագն Դավթյանը եզրափակիչում իրենից առաջ թողեց միայն Ռուսաստանի և Իտալիայի ներկայացուցիչներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Լեհաստանի Շեցին քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Վահագն Դավթյանը օղակների վրա վարժությունում նվաճեց բրոնզե մեդալ:

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Եվրոպայի առաջնությունում հայ մարմնամարզիկներից ամենահաջողակը գտնվեց հենց Վահագն Դավթյանը: Նա եզրափակիչում իրենից առաջ թողեց միայն Ռուսաստանի և Իտալիայի ներկայացուցիչներին ու կանգնեց պատվո պատվանդանին` ստանալով 14,933 գնահատականը: Նշենք, որ չեմպիոն դարձած ռուս մարմնամարզիկ Դենիս Աբլյազինը ստացավ 14,966 գնահատականը:

Անկասկած, օղակների վարժությունում սպասելիքներ ավելին էին Արթուր Թովմասյանից: Բայց եզրափակիչում մեր մարմնամարզիկը թերացավ ու ստացավ 14,700 գնահատականը ու զբաղեցրեց 7-րդ տեղը: Բազմամարտի մրցումների եզրափակիչ դուրս եկած Արթուր Դավթյանը ցույց տվեց 8-րդ արդյունքը: