Վադիմ Տակմենևը Երևանում. ՆՏՎ–ի աստղի հետ ինտերակտիվ հանդիպում է լինելու Sputnik–ում

Վադիմ Տակմենևը (ՆՏՎ) վարպետության դաս կանցկացնի Երևանում։
Sputnik

Ապրիլի 15–ին, ժամը 11։00–ին SputnikPro կրթական նախագծի շրջանակում հայտնի հաղորդավար Վադիմ Տակմենևը (ՆՏՎ) Երևանում վարպետության դաս կանցկացնի ԶԼՄ–ների ներկայացուցիչների համար։

Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունը և ռադիոն Երևանում կանցկացնի SputnikPro կրթական ծրագրի նոր մոդուլ, որը նախատեսված է տեղեկատվական–ժամանցային շոուների հեռուստահաղորդավարների և հեռուստատեսային ծրագրերի այլ ձևաչափերի ռեժիսորների, պրոդյուսերների, հեռուստահաղորդավարների համար։

Խաղի նոր կանոններ. ինչպե՞ս գոյատևի ԶԼՄ–ն ֆեյքերի դարաշրջանում

Ինտերակտիվ շփման ձևաչափում տեղի կունենա հանդիպում հայտնի ռուս լրագրող, «Կենտրոնական հեռուսատետսություն», «Օրվա անատոմիան», «Ты супер» հաղորդումների հաղորդավար, ՏԵՖԻ մրցանակի եռակի դափնեկիր Վադիմ Տակմենևի հետ`  «Ժամանակակից հեռուստատեսային տեղեկատվական շոու։ Կառուցվածքը, կազմակերպումը։ Ձևաչափի դրական և բացասական կողմերը։ Մրցունակությունն ինտերնետային պրոդուկտների հետ» թեմայով։

Վադիմ Տակմենևը ծնվել է 1974թ–ի նոյեմբերի 14–ին Կեմերովոյի շրջանում։ Վեցերորդ դասարանից սկսել է աշխատել տեղի «Մեր քաղաքը» թերթում։ Զուգահեռ ավարտել է պատանի թղթակիցների դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Կեմերովոյի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ։ Ավարտելուն պես սկսել է աշխատել ռադիոյում և հեռուստատեսությունում։ 1996թ–ին աշխատել է ՆՏՎ հեռուստաընկերության Սիբիրի բյուրում, 1997թ–ին 23 տարեկանում գլխավորել է Դոնի Ռոստովում ՆՏՎ–ի բյուրոն։

Միայն այդպես ԶԼՄ–ները կարող են լսարան գրավել. ռուս փորձագետը` նոր մեդիամիտումների մասին

Աշխատել է ՏՎ-6 ալիքում և հատուկ թղթակից է եղել գերմանական ТВС հեռուստաալիքում։ «Նորագույն պատմություն» շարքի վավերագրական ֆիլմերի հեղինակն է և հաղորդավարը։ «Մասնագիտությունը` թղթակից» ծրագրի մշտական հեղինակ։ Երեք անգամ արժանացել է ՏԵՖԻ մրցանակի։

SputnikPro–ն միջազգային նախագիծ է լրագրողների, պրոֆիլային բուհերի ու մամուլի ծառայությունների աշխատակիցների համար։ Այն ուղղված է լրագրողների միջև միջազգային ու միջմշակութային կապերի զարգացմանը։ SputnikPro միջազգային նախագիծը մեկնարկել է 2018 թվականի մարտին Մինսկում, իսկ նույն թվականի ապրիլին առաջին անգամ անցկացվեց Երևանում։ Այսօրվա դրությամբ SputnikPro–ն հաջողությամբ անցկացվել է մի շարք երկրներում և արժանացել մեդիահանրության բարձր գնահատականին։

Ինչպե՞ս կուլ չտալ ֆեյքերի խայծը. Բաբաևան` ժամանակակից լրատվության բացերի մասին

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիոկայան է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 32 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով:

Sputnik տեղեկատվական ռեսուրսների լսարանն ամսական ավելի քան 60 միլիոն է կազմում, Վեյբոյում Sputnik China–ի էջի բաժանորդների թիվը գրեթե հասնում է 9 միլիոնի։ Ամբողջ աշխարհում`Պեկինից Մոնտենեգրո, սփռված խմբագրական 22 կենտրոնում աշխատում են տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ։ Sputnik–ն ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում։ Sputnik–ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։