ՌԱԴԻՈ

Հարությունյան․ «Ինձ ծեծողների մեջ եղել են զինվորական համազգեստով մարդիկ»

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը պնդում է, որ եթե գործին ընթացք չտրվի, ինքը կհասնի մինչև Եվրոդատարան:
Sputnik
Հարությունյան․ «Ինձ ծեծողների մեջ եղել են զինվորական համազգեստով մարդիկ»

«Այսօր մեղադրում են Քոչարյանին, իբր բանակը ներգրավել է քաղաքական գործընթացների մեջ։ Իրականում հենց 1996 թ-ին է առանց ուրևէ իրավական հիմքի բանակը ներգրավված է եղել․ ինձ ծեծողների մեջ եղել են զիվորական համազգեստով մարդիկ»,- այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։

Իշխանությունը մինչև տարեվերջ պետք է արդյունք ցույց տա, թե չէ մարդիկ երես կթեքեն. Քոչարյան

«1996 թ-ը մի կողմ են թողել, եկել են 2008 թվական։ Ամեն ինչ շուռ են տալիս։ Եթե Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրություն չմտցներ, ապա մարտի 1-ին ավելի շատ զոհեր կունենայինք»,- ասաց Հարությունյանը։

Ըստ Հարությունյանի՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքով խաբում են մարտի 1-ի զոհերի հարազատներին։ Ընտրել են թիրախ՝ դա Ռոբերտ Քոչարյանն է,  ընտրել են մեղադրյալ՝ դա Քոչարյանն է և  փորձում են հանգստացնել զոհերի հարազատներին։ Բայց դա խաբեություն է։

1996 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև իր նկատմամբ  բռնություն կիրառելու և խոշտանգելու վերաբերյալ հանցագործության մասին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված հայտարարության հետ կապված Հարությունյանին հրավիրել են ՀՔԾ:

Եթե այս գործին ընթացք չըտրվի Հարությունյանը նշել է, որ կդիմի դատարան, մինչև վերջ գնալու է՝ անգամ մինչև Եվրոդատարան։