ՌԱԴԻՈ

«Մեզանից գողացան հաղթանակը». Դավիթ Ալավերդյան

Եգիպտոսում կայացել է ֆուտբոլի լրագրողների միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև Հայաստանի լրագրողների հավաքականի ֆուտբոլիստները: Մեր թիմը մրցաշարի աղյուսակում զբաղեցրեց երկրորդ տեղը, ինչը, բնականաբար, վատ արդյունք չէ: Սակայն պարզվում է, որ մերոնք կարող էին հաղթել:
Sputnik

Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում լրագրողների հավաքականի ավագ Դավիթ Ալավերդյանը պատմեց, թե ինչպես մրցաշարի կազմակերպիչները, խախտելով արդար խաղի կանոնները, Հայաստանի թիմին զրկել են հաղթելու հնարավորությունից:

Հայաստանի հավաքականը մրցումային առաջին օրվանից հետո, հաղթելով երեք խաղերում և մեկ հանդիպում էլ ավարտելով ոչ-ոքի արդյունքով, հավակնում էր մրցաշարի հաղթող դառնալ:

Սակայն մրցումային երկրորդ օրը մերոնց սպասում էր Եգիպտոսի Մեսսիի հետ հանդիպումը: