Քիմ Քարդաշյանը պատասխանել է 73 հարցի և խոսել հայերեն

Ամերիկահայ Քիմ Քարդաշյանը ցույց է տվել տունն ու պատմել իր մասին` միաժամանակ շփվելով երեխաների և ամուսնու հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատասխանել է Vogue ամսագրի թղթակցի հարցերին, որոնցից մեկն էլ վերաբերել է Հայաստանին։

Քարդաշյանները տոնում են Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի 16–ամյակը

Հարցազրույցի տեսանյութը հրապարակվել է YouTube–յան ալիքում։ Քարդաշյանը պատասխանել է 73 հարցի և ցուցադրել իր շքեղ տունը։

«Հայաստանում լավագույնը ուտելիքն է, բոլորին խորհուրդ եմ տալիս համտեսել», – ասել է Քիմը, երբ նրան հարցրել են, թե ինչն է ամենից շատ տպավորել Հայաստանում։

Հարցին, թե հայերեն խոսո՞ւմ է (հաղորդավարը հարցը հայերեն է տվել), Քիմը հայերեն պատասխանել է` «ինչպե՞ս ես», և ավելացրել, որ սա իր իմացած միակ հայերեն բառն է։

Քիմը կարևոր նորություն է պատմել. պարզվում է` աստղը որոշել է հոր հետքերով գնալ և իրավաբան դառնալ։

Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում, հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի ու Քրիս Ջեների ընտանիքում։

Այսօր Քիմը Keeping Up With The Kardashians շոուի գլխավոր հերոսուհին է։ Քարդաշյանն ու հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը երեք երեխա ունեն` 5 տարեկան Նորթը, 2 տարեկան Սեյնթն ու 8 ամսական Չիկագոն։