«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնը կարող է այս տարի չանցկացվել. «Ժամանակ»

Աննա Հակոբյանի ամերիկյան այցը ցույց տվեց, որ այս հիմնադրամների նկատմամբ վստահությունն այնքան էլ բարձր չէ. խոստացված գումարը 1 մլն դոլարի շրջանակում է, բայց իրականում կհավաքվի ավելի պակաս:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կարող է ընդհանրապես չանցկացվել: Այս տեղեկությունը հրապարակել է «Ժամանակ» օրաթերթը:

Աննա Հակոբյանը ոչինչ չի թաքցնում. նա հաշվետվություն ներկայացրեց ամեն լումայի համար

«Ժամանակի» տեղեկություններով՝ «Հիմնադրամի ամենամեծ լոսանջելեսյան գրասենյակի աշխատանքները, ըստ էության, կաթվածահար են, քանի որ գրասենյակի մի շարք առանցքային աշխատողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել՝ չցանկանալով աշխատել նոր իշխանության հետ: Այս պատճառով հեռուստամարաթոնի նախապատրաստական աշխատանքները չեն իրականացվում:

«Տպավորություն կա, որ Հայաստանի նոր իշխանությունը որոշել է հրաժարվել «Հայաստան» համահայկական հիմնադրամից՝ շեշտադրում կատարելով «Իմ քայլը» և «ժպիտների քաղաք» հիմնադրամների վրա»,-գրում է թերթը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ Չնայած Աննա Հակոբյանի ամերիկյան այցը ցույց տվեց, որ այս հիմնադրամների նկատմամբ վստահությունն այնքան էլ բարձր չէ. խոստացված գումարը 1 մլն դոլարի շրջանակում է, բայց իրականում կհավաքվի ավելի պակաս: