Ե՞րբ կհեռանան անձրևները. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 12-ին, 15-ին տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Ապրիլի 13-14-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրեմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը 13-14-ը կբարձրանա 1-2 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 12-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 16-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ։