ՌԱԴԻՈ

Սուրենյանց. «ԵԽԽՎ-ում Փաշինյանի ելույթի արցախյան հատվածը հաջողված էր»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց թավշյա հեղափոխության, Եվրախորհրդի դերի և Ղարաբաղյան հակամարտության մասին։ Միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան, Սուրեն Սուրենյանցը համարում է, որ Փաշինյանի ստրասբուրգյան այցի ամենառանցքային դրվագը ԵԽԽՎ-ի ամբիոնից վարչապետի ելույթն էր։
Sputnik

 

 

Սուրենյանց. «ԵԽԽՎ-ում Փաշինյանի ելույթի արցախյան հատվածը հաջողված էր»

«Ես կարծում եմ, որ արտաքին լսարանի համար շատ ավելի կարևոր է ոչ թե «թավշյա հեղափոխության» պատմությունը ներկայացնելը, այլ հեղափոխության կապիտալիզացիայի արդյունքների մատուցումը»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Սուրենյանը։

Կոչ եմ անում ԵԽԽՎ–ին, եվրոպական բոլոր կազմակերպություններին աջակցել ԼՂ ժողովրդին. Փաշինյան

 

Քաղաքագետի կարծիքով, ի վերջո, քաղաքական լսարանի համար շատ ավելի կարևոր է, թե ինչ արդյունքի է հանգեցրել այդ հեղափոխությունը, քան այն, թե ինչպես է այն ծնվել։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ելույթի Արցախին առնչվող հատվածին, ապա Սուրենյանը այն հաջողված է համարում, ավելին՝ ասում է, որ ելույթն իդեալականին մոտ էր։

Ըստ Սուրենյանցի, բացի արցախյան հակամարտության շուրջ նոր քաղաքական շեշտադրումներից, ներկայացվեց նաև այն բացը, որ Եվրախորհուրդը տարիներ շարունակ չի կատարել։

«Թեև ելույթը շատ հաջողված էր, այդուհանդերձ այն չի կարող էական ազդեցություն ունենալ ԵԽԽՎ-ի քաղաքականության վրա»,-նշում է քաղաքագետը։

Սուրենյանցի խոսքով, Փաշինյանի ելույթին պետք է հաջորդի ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության հետևողական աշխատանքը։