Լավրովը կհանդիպի հայ և ադրբեջանցի իր գործընկերներին. Զախարովան հաստատել է հանդիպման օրը

Հանդիպմանը կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Մոսկվայում ապրիլի 15–ին կկայանա Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։

Կոչ եմ անում ԵԽԽՎ–ին, եվրոպական բոլոր կազմակերպություններին աջակցել ԼՂ ժողովրդին. Փաշինյան

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա Մոսկվայում ապրիլի 15–ին։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։

«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի 15–ին հանդիպում կունենան Մոսկվայում։ Կքննարկվեն ղարաբաղյան կարգավորման հարցերը», – հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

Հանդիպմանը կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։