Ջուլիան Ասանժին ձերբակալելու կադրերը հայտնվել են համացանցում. տեսանյութ

Ավստրալիացի և էկվադորցի լրագրող, հեռուստահաղորդավար, WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ձերբակալվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։
Sputnik

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ասանժին կարտաքսեն Էկվադորի դեսպանատնից։ Երեկ նա հայտնել է, որ վախենում է իր կյանքի համար, քանի որ սպառնալիքներ է ստանում` կապված տեղեկատվության արտահոսքերի հետ, որոնք կայքն ավելի վաղ հրապարակել է Կենտրոնական հետախուզական վարչության և մի շարք այլ հատուկ ծառայությունների գործունեության մասին։

Լոնդոնում ձերբակալվել է WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը

Լրագրողն արդեն վեցերորդ տարին է` ապրում էր Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ Սակայն 2018թ.–ի մարտին այդ երկրի իշխանությունները զրկել էին Ասանժին համացանցից օգտվելու հնարավորությունից` հայտարարելով, որ նա խառնվում է մյուս երկրների գործերին։

Ամերիկյան իշխանությունն իր հերթին Ասանժին մեղադրում էպետդեպարտամենտի գաղտնի նյութերը հրապարակելու մեջ։ Նրան սպառում է մինչև 35 տարվա ազատազրկում և նույնիսկ մահապատիժ։ Ասանժը մեղադրանքները հերքում է և դրանք համարում քաղաքականապես մոտիվացված։

WikiLeaks–ը միջազգային ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որը գաղտնի տեղեկատվություն է հրապարակում` վերցված անանուն աղբյուրներից։