Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր. Մակրոնը ստորագրել է հրամանը

Ամեն տարի ապրիլի 24–ին Փարիզում կանցկացվի արարողություն։ Նմանատիպ արարողություններ կարող են կազմակերպել յուրաքանչյուր դեպարտամենտում՝ համայնքային ղեկավարության նախաձեռնությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը  Հայոց ցեղասպանության հիշատակման օր հաստատելու մասին հրամանը։

Հայաստանը առաջ է տանում ցեղասպանության կանխարգելման օրակարգը. Մնացականյան

Հրամանում ասվում է, որ ամեն տարի ապրիլի 24–ին Փարիզում անցկացնել արարողություն։ Նմանատիպ արարողություններ կարող են կազմակերպել յուրաքանչյուր դեպարտամենտում՝ համայնքային ղեկավարության նախաձեռնությամբ։  Այս որոշման կատարման համար պատասխանատու է Ֆրանսիայի վարչապետը։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ապրիլի 24-ը կդառնա «Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր»։

Հաջորդ օրը` փետրվարի 6–ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ արձագանքեց Ֆրանսիայի նախագահի այդ քայլին` խստորեն դատապարտելով այն։