Գրիգորյանը նշում է, որ երկար սպասված մեդալ էր, որին հասնելու համար համառ ու տքնաջան մարզումներ են նախորդել: Իսկ անձնական մարզիչ Խաչիկ Խաչատրյանն էլ ընդգծում է, որ Եվրոպայի առաջնությունում Անուշին հաղթելու հարցում օգնել են այն մարզումները, որոնք նա անցկացրել է տղամարդկանց հավաքականի հետ:
Վլադիկավկազում անցկացված մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճեց մեկ ոսկե, մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալ: Մեր աղջիկների անվան դիմաց գրանցվեց երկու մեդալ:
Գրիգորյանի ոսկե մեդալից բացի, Անի Հովսեփյանն էլ դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Մարզումների ընթացքում սպարինգ մենամարտերը մեր աղջիկները անցկացրել են տղաների հավաքականի անդամների հետ, ու այս գործոնը վճռորոշ է եղել հաղթանակի ճանապարհին: