Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել

Փոխատեղումներ ՀՀ վարչապետի աշխատակազմում։ Դավիթ Սանասարյանը նոր տեղակալ ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սարգիս Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Մեկ այլ որոշմամբ նա ազատվել վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնից, որին նշանակվել էր 2018թ.–ին։

Վարչապետի զայրույթը, ՊԵԿ-ն ու «Առինջ մոլը». եթե՝ «գնա, դիմում գրի», ապա ի՞նչն է փոխվել

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։ Նշենք, որ մինչ այդ Քյարամյանը ՊԵԿ–ի հետաքննության վարչության պետն էր։ Այդ պաշտոնում նա նշանակվել էր 2018թ.–ին։

Արգիշտի Քյարամյանը հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի արդյունքում։

Երիտասարդ 28-ամյա պաշտոնյան, ով մինչ ՊԵԿ–ում պաշտոն ստանալը աշխատել էր որպես քննիչ, ապա` դատախազ, պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել էր 32 մլն դրամի և 48 հազար դոլարի ունեցվածք։