Մեռնելու դեպքում էլ դուք չեք ազատվի Facebook–ից. տեսանյութ

Սոցիալական ցանցը գործառույթ է ավելացրել մահացած օգտատերերի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Facebook սոցիալական ցանցի թիմը նոր ֆունկցիա է ավելացնում, որը թույլ կտա մահացած ընկերների վերաբերյալ հիշողություններ տարածել Facebook-ի տիրույթում և կառավարել նրանց էջերը։ Այս մասին նշված է Facebook-ի բլոգում։

Վիրուսների խաղը. ո՞ր սերիալներում են թաքնված վարակիչ ծրագրերը

Փոփոխությունը վերաբերում է այն հաշիվներին (account), որոնց համար «հիշելու» կարգավիճակ է սահմանված։ Ցանկացած օգտատեր կարող է իր էջն այնպես կարգավորել, որ իր մահից հետո կոնկրետ մեկը դառնա իր էջի «պահապանը»։

Ընտրված մարդը կկարողանա կառավարել մահացածի հաշիվը: Կարելի է նաև այնպիսի կարգավորումներ անել, որ հաշիվն ամբողջովին ջնջվի օգտատիրոջ մահից հետո։

Մահացածի հաշիվը կստանա «անմոռանալի» կոչվող կարգավիճակը, իսկ նախկին տիրոջ անվան դիմաց կհայտնվի «հիշում ենք» արտահայտությունը։

Այդօրինակ էջում կհայտնվի նոր բաժին` նախատեսված միայն նրա համար, որ այլ օգտատերեր կարողանան մահացածի մասին հիշողություններ տարածել։ Այս բաժինը կկարողանան կառավարել միայն հաշիվների «պահապանները»։

Անչափահաս երեխաներին կորցրած ծնողներն էլ կկարողանան իրենց զավակների հաշիվների հասանելիություն ստանալ։

Facebook-ի այս նորամուծությունը ոչ բոլորին է դուր եկել։ Օգտատերերից շատերը համարում են, որ չափազանց դաժան է հարազատի մահվան մասին հիշեցնելը։ Ոմանք էլ շեշտել են, որ անգամ անչափահասին վերաբերող անձնական տեղեկությունը չպետք է հայտնվեն հարազատների ձեռքում։