ՌԱԴԻՈ

Հայաստանցին ևս կարող է դառնալ Apple –ի բաժնետեր

Բանկային ոլորտի մասնագետը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ներդրումային բանկային ծառայությունների ոլորտի առանձնահատկությունների, շահառուներին ընձեռնվող հնարավորությունների և զարգացման ուղղված առաջիկա քայլերի մասին:
Sputnik

Վերջին շրջանում Հայաստանում ևս նկատվում են ներդրումային բանկային ծառայությունների ոլորտի զարգացման միտումներ: Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասում է բանկային ոլորտի մասնագետ Վաչիկ Գևորգյանը։ Նրա խոսքով` ի տարբերություն ավանդական բանկային համակարգերի, այս ոլորտը ուղղված է այն ընկերությունների ֆինանսական ռեսուրսների պահանջների բավարարմանը, որոնք ցանկանում են միջոցներ ներգրավել և դրանով զարգացնել իրենց բիզնեսը:

«Այսինքն` այս կազմակերպությունները կարող են տարատեսակ արժեթղթեր թողարկել` բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլ ֆինանսական գործիքներ և դրանց միջոցով խոշոր ներդրողներից և հասարակության լայն շրջանակներից ուղղակիորեն ներգրավել ֆինանսական ռեսուրսները և այդ միջոցները ներդնել իրենց բիզնեսի հետագա զարգացման գործում»,–ասում է Գևորգյանը:

Ինչպես բանկային ընդհանուր վարկեր տրամադրել ԵԱՏՄ–ում. քննարկում ԱԺ–ում

Մասնագետի դիտարկմամբ` այստեղ գործում է փոխշահավետության մեխանիզմը. նմանատիպ ծառայությունները առաջարկում են իրավաբանական անձանց` ընկերություններին, լրացուցիչ կապիտալի ներգրավման գործիքներ, իսկ ներդրողին`լրացուցիչ եկամտաբերության հնարավորություն է տալիս: «Այս գործիքը հնարավորություն է տալիս մանրածախ ներդրողներին ավելի արդյունավետ կառավարել ակտիվները և ստանալ մոտավորապես 0,5-1 %-ով ավելի շատ եկամուտ, քան դա կարող էր լինել դասական`բանկային ավանդում ներդրում կատարելու դեպքում: Գործընթացը շատ պարզ է և ոչ ժամանակատար. ներդրողը, ունենալով ազատ ֆինանսական միջոցներ, կարող է մոտենալ տվյալ ծառայությունը մատուցող բանկ, որտեղ նույնականացվելուց հետո, բանկը կբացի բրոքերային հաշիվ և կտրամադրի տերմինալին հասանալիություն ապահովող գաղտնաբառ, որից հետո հաճախորդը կարող է կատարել իր գործարքները: Հաճախորդը, կատարելով այսպես կոչված ներդրումային զամբյուղում ներդրում, ցանկացած պահի հնարավորություն ունի այդ պարտատոմսերը հետ վաճառել բանկին և ստանալ իր իսկ ֆինանսական միջոցները: Այս առումով բանկը ներդրողների ապահովում է ճկունությամբ»,–ն
կատում է Գևորգյանը:

Պետական պարտատոմսերի և կորպորատիվ պարտատոմսերի միջև եղած տարբերություններից խոսելիս` մասնագետը նշում է, որ պետական պարտատոմսերը համարվում են բավականին ցածր եկամտաբերություն ունեցող գործիք, ինչը պայմանավորված է ցածր ռիսկայնությամբ: Այս դեպքում ներդրումային բանկային ծառայությունների ոլորտը մանրածախ ներդրողներին առաջարկում է ավելի բարձր եկամտաբերությամբ գործիքներ, բայց պետական պարտատոմսերի համեմատ այստեղ ռիսկերը ավելի բարձր են: