Աղավնին սիրահարվեց հարսնացուին. զվարճալի դեպք` հարսանեկան արարողության ժամանակ

Խաղաղության սիմվոլ աղավնին օրհնում է հայ նորապսակներին։ Սոցցանցերում տարածված տեսանյութը սիրվել է օգտատերերի կողմից և արագ տարածում գտել։
Sputnik

Ինչպես ընդունված է հայկական հարսանիքների ժամանակ եկեղեցական արարողությունից հետո նորապսակները աղավնիներ են թռցնում` ի նշան ընտանեկան խաղաղության և ներդաշնակության։

Հերթական հարսանիքի ժամանակ հարսնացուի բաց թողած աղավնին վերադարձել ու նստել է նրա ուսին։ Հավանաբար, նա հավանություն է տալիս այս զույգի միությանն ու խաղաղություն և սեր բերում ընտանիքին։