Անդրեյ Տալալաևը կգլխավորի ռուսական «Խիմկին»

Ապրիլի 14-ին, Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 31-րդ տուրի «Արմավիրի» դեմ խաղում Տալալաևն արդեն լինելու է «Խիմկիի» ղեկին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. «Փյունիկի» արդեն նախկին մարզիչ Անդրեյ Տալալաևը, հավանաբար, կգլխավորի ռուսական «Խիմկին»: Matchtv.ru-ի տեղեկություններով` այդ պաշտոնի թեկնածուներն են նաև Անդրեյ Տիխոնովն ու Ալեքսանդր Տարխանովը, սակայն մերձմոսկովյան ակումբի ղեկավարներն արդեն ընտրություն են կատարել Տալալաևի օգտին:

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հեռանում է Հայաստանից

Տեղեկացվում է, որ ապրիլի 14-ին, Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 31-րդ տուրի «Արմավիրի» դեմ խաղում Տալալաևն արդեն լինելու է «Խիմկիի» ղեկին:

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 9–ին, հայտնի դարձավ, որ Երևանի «Փյունիկը» և գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ 2018 թվականին նա ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիչ:

46-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է «Վոլգան» ու «Տամբովը»: «Փյունիկի» հետ նա հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ հաղթահարել է եվրագավաթային երկու փուլեր: