Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո. տեսանյութ` դեպքի վայրից

Երևանի Մյասնիկյան պողոտայում` դեպի Հերացի փողոց իջնող հատվածում խոշոր վթար է տեղի ունեցել։ Միմյանց են բախվել «Նիսսան», «Լադա 099», «Օփել» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաները։ «Օփելը» գլխիվայր շրջվել է։
Sputnik

Բարեբախտաբար, զոհեր չկան։ «Օփելի» վարորդը տեղափոխվել է հիվանդանոց` բուժզննման։ Մեր տեղեկություններով` նա թեթև վնասվածքներ ունի։ Մյուս մեքենաների վարորդերն ու ուղևորները չեն տուժել։

Ըստ ականատեսների` վթարի պատճառ է դարձել «Լադայի» վարորդի անզգույշ մանևրը։