«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հեռանում է Հայաստանից

Ռուս մասնագետն ընտանեկան հարցերի բերումով վերադարձել է Ռուսաստան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Երևանի «Փյունիկը» և գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում ենք ակումբի պաշտոնական կայքից:

Ռուս մասնագետն ընտանեկան հարցերի բերումով վերադարձել է Ռուսաստան:

Արսեն Հարությունյանը եզրափակիչում է. նա երաշխավորված մեդալ ունի Եվրոպայի առաջնությունում

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, երկրպագուներին, ֆուտբոլիստներին և բոլոր աշխատակիցներին: Վստահ եմ, որ թիմը մինչև վերջ կպայքարի ամենաբարձր տեղերի համար:

Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանին, որ թույլ տվեց աշխատել և զարգանալ թիմի հետ զուգահեռ: Հաջողություն եմ մաղթում «Փյունիկին»,- հրաժեշտի խոսքում ասել է Տալալաևը:

Նա «Փյունիկի» գլխավոր մարզիչն էր 2018 թվականի հունիսից և նրա գլխավորությամբ թիմը Եվրոպա լիգայի 2018/19թթ. խաղարկությունում դուրս եկավ որակավորման 3-րդ փուլ:

Ակումբը նույնպես շնորհակալություն է հայտնել Անդրեյ Տալալաևին սրտացավ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ կարիերայում: