Չեխիան ՀՀ-ին առաջարկելու բան ունի. նախարարը՝ պաշտպանության ոլորտի համագործակցության մասին

Չեխիան մեծ կարևորություն է տալիս Հայաստանի մասնակցությանը Կոսովոյի և Աֆղանստանի խաղաղապահ առաքելություններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Չեխիան աջակցում է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։  Այս մասին Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը։

Հայաստանն ու Չեխիան կզարգացնեն համագործակցությունը ռազմական ոլորտում. Տոնոյան

Նա նշեց, որ արցախյան խնդիրը բանակցությունների ժամանակ քննարկվել է հայկական կողմի հետ։

Մետնարը նաև ընդգծեց, որ Հայաստանը Հարավային Կովկասում Չեխիայի կարևոր գործընկերն է։ Չեխիան նաև մեծ կարևորություն է տալիս Հայաստանի մասնակցությանը Կոսովոյի և Աֆղանստանի  խաղաղապահ առաքելություններում։

«Մեր օրակարգի կարևոր կետը երկկողմ ռազմական համագործակցության շրջանակի մշակումն է։ Այդ առումով կարևոր խթան ենք համարում ռազմատեխնիկական համագործակցության մասին այսօր ստորագրած համաձայնագիրը», – ավելացրեց նախարարը։

Նա վստահեցրեց, որ չեխական արդյունաբերությունը հայ գործընկերներին առաջարկելու բան ունի. դրանք ռազմատեխնիկայի ժամանակակից նմուշներն են։ Չեխիան հայկական կողմին առաջարկել է նաև չեխական բուհերում ռազմական բժիշկների վերապատրաստում կազմակերպել։