ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում ըմբիշ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում 10:4 հաշվով պարտության մատնեց ռումինացի Նիկոլայի Օխլոպկովին:
61 կգ քաշային կարգում հայ ըմբիշը, տոնելով երրորդ անընդմեջ հաղթանակը, ոսկե մեդալի համար պայքարի մեջ կմտնի վրացի Բեկա Լոմտաձեի հետ:
Ազատ ոճի Հայաստանի հավաքականի կազմում, այս մրցումներում Հարությունյանը միակ ըմբիշն է, ում հաջողվեց հասնել Եվրոպայի չեմպիոնին վճռող գոտեմարտին: Երկու գեղեցիկ հաղթանակներից հետո հայ ըմբիշը կիսաեզրափակիչում 10:4 հաշվով պարտության մատնեց ռումինացի Նիկոլայի Օխլոպկովին:
Եզրափակիչում մեր ըմբիշին դժվարին գոտեմարտ է սպասվում: Հարությունյանի մրցակիցը՝ Բեկա Լոմտաձեն, 2017 թվականի Եվրոպայի և 2016 թվականի աշխարհի առաջնությունների փոխչեմպիոնն է: Արսեն Հարությունյանը երիտասարդների Եվրոպայի չեմպիոնն է: