ԱՊՀ երկրների ԶՈւ ՀՕՊ զորքերի հրամանատարությունը այցելել է «Էրեբունի» ռազմակայան

Հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեի պատվիրակությունն ու ԱՊՀ երկրների ԶՈւ ՀՕՊ զորքերի հրամանատարությունը Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ավիացիոն ռազմակայան են այցելել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. ԱՊՀ երկրների ԶՈւ ՀՕՊ զորքերի հրամանատարությունը «Էրեբունի» ավիացիոն ռազմակայան իր այցի ընթացքում ծանոթացել է ավիատեխնիկայի ժամանակակից նմուշներին, այդ թվում ՄիԳ-29 կործանիչներին, Մի-24Պ հարվածային ուղղաթիռներին, ռազմատրանսպորտային Մի-8ՄՏՎ-ին, ամառային կազմի հանդերձանքին և սպառազինությանը։ Այս մասին հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

Հայաստանն ու Ռուսաստանն ավիացիոն պատահարների հետաքննման մարմին կստեղծեն ԵԱՏՄ–ում

«Ավիացիոն միավորման հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովը հյուրերին ներկայացրել է տեխնիկայի նմուշները, ինչպես նաև պատմել զորամասի անցած մարտական ուղու մասին», – գրված է ՀՌՕ հաղորդագրության մեջ։

Այցի վերջում թռիչքային մարտավարական զորավարժությունների անցկացման շրջանակում միավորման օդաչուները հյուրերին Երևանի երկնքում ցուցադրել են բարձրագույն պիլոտաժի հնարքներ, օդում պայմանական հակառակորդի վրա հարձակվելու հերթափոխի գործողություններ և թռիչքներ են կատարել Միգ-29-ով և Մի-24Պ ու Մի-8ՄՏՎ ուղղաթիռներով։

Երևանի Էրեբունի օդանավակայանում տեղակայված ռուսական ավիակայանը ձևավորվել է 1995 թվականին: 1998 թվականի նոյեմբերին ՌԴ-ից ավիակայան են տեղափոխվել ՄիԳ-29 կործանիչները։ 2001 թվականի հուլիսին Էրեբունիում տեղակայված մասերից ստեղծվել է ավիակայան, որը դարձել է Գյումրիում տեղակայված 102 ռազմակայանի օդային բաղադրիչը։

2013 թվականի վերջին ավիակայանի կազմում ընդգրկվել է ուղղաթիռային էսկադրիլիան։ 2015 թվականի դեկտեմբերին 2016 թվականի փետրվարին ՌԴ–ից այստեղ են տեղափոխվել հարվածային Մի-24Պ–ներն ու ռազմատրանսպորտային Մի-8ՄՏ ուղղաթիռները։