Հայաստանի խանութներում կրկնապիտակով կարագ է հայտնվել. տեսանյութ

Քաղաքացիներն ահազանգել են, որ կարագի բնօրինակ պիտակի վրա փակցված է սերուցքաբուսային յուղածո մակնշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանյան խանութներում հայտնաբերվել է կրկնապիտակով վաճառվող կարագ։

Կարա՞գ, թե՞ ալպիական. ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ… Օգտատիրոջ ահազանգի «յուղածո» հետքերով

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` վերջին շրջանում մի շարք քաղաքացիներ ահազանգում են, որ իրացման ցանցերում հայտնվել է «Իգիթ» ՍՊԸ-ի կողմից արտադրված կրկնապիտակով կարագ արտադրատեսակ, որի բնօրինակ պիտակի վրա փակցված է սերուցքաբուսային յուղածո մակնշումը: Նման մեկ օրինակ քաղաքացին ներկայացրել է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:

Հաշվի առնելով վերոգրյալը` Սննդի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ձեռնարկել են համապատասխան վերահսկողական գործողություններ, ինչի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն: