Գասպարյանը «նոր» Պուգաչովայի լուսանկար է հրապարակել

Իր 70–ամյակին ընդառաջ Պուգաչովան կտրականապես փոխել է իմիջը։ Նրա նոր կերպարով լուսանկարը Instagram–ի իր էջում հրապարակել է երաժշտական քննադատ Արթուր Գասպարյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Ռուսական էստրադայի աստղ Ալլա Պուգաչովան ցնցել է իր գործընկերներին. նա ոչ միայն լավ նիհարել է, այլև փոխել է սանրվածքը։

Խնամված եղունգներ, СВД և CHANEL․ հայկական բանակում աղջիկները կարծրատիպեր են կոտրում

Լուսանկարը համացանցում տեղադրել է երաժշտական քննադատ Արթուր Գասպարյանը, գրելով, որ Պուգաչովայի փորձին ներկա լինելն ասես տիեզերքում թռչել լինի։ 

Վերջին 10 տարվա ընթացքում Պուգաչյովային առաջին մենահամերգը կկայանա Կրեմլում երգչուհու ծննդյան օրվանից` ապրիլի 17–ից հետո։ Պուգաչովան նախօրոք է սկսել համերգին պատրաստվել. Մաքսիմ գալկինի կինը հատուկ սննդակարգի է անցել ու դիմել ոճաբանների է։

Համերգի փորձից հրապարակված սելֆիում Գասպարյանն ու Պուգաչովան լայն ժպտում են։ Երգչուհու սանրվածքը սովորական «առյուծայինի» փոխարեն երկրաչափական հերափունջով հարթ կարե է։

Պուգաչովայի նոր կերպարն ու փայլով հայացքը ցնցել են ոչ միայն երկրպագուներին, այլև ռուսական էստրադայի աստղերին։ Լուսանկարը դրական արձագանք է առաջացրել երկրպագուների մոտ, ու բացասական` «չուզողների»։