Բարի լուրեր Սուրենյանից. ի՞նչ եղանակ է սպասվում այս շաբաթ

Այս շաբաթ ջերմաստիճանը կհատի 20 աստիճանի սահմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Այս շաբաթ Հայաստանի ողջ տարածքում սպասվում է ջերմ եղանակ։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Բարի լույս հայ ժողովուրդ, մեզ սպասվում է տաք, հրաշալի գարնանային շաբաթ հանրապետության ողջ տարածքում»,– գրում է նա։

«Հիդրոմետ» ծառայության կանխատեսումներով, Սյունիքի հովիտներում ապրիլի 9-ին և 10-ին ջերմաստիճանը կհասնի +22–ի ու Լոռու մարզում, +21–ի, Վայոց Ձորում, Արմավիրում, Արարատում ու Արցախում` +20-ի։ Երևանում ևս այդ օրերին սպասվում է +20 աստիճան տաքություն։

Տեղումներ այս շաբաթ Հայաստանում չեն սպասվում։