Ինչո՞վ են տարբերվում հայ և իտալացի կանայք․ Պիերլուիջի Սակուչին բացահայտել է գաղտնիքը

Երբ իտալական Իզոլա դել Լիրի քաղաքի բնակիչը տասը տարի առաջ աշխատանքի բերումով գալիս էր Երևան, նրա մտքով անգամ չէր կարող անցնել, որ կմնա այստեղ։ Հայուհու հետ ամուսնանալու ու իր սիրելի վանքերի մասին նա պատմել է Sputnik Արմենիային։
Sputnik

Պիերլուիջի Սակուչին ապրում է Երևանում, սեփական գործն է զարգացնում։ Բիզնեսը հիմնել է հայրենակցի հետ։ Նա այստեղ ընտանիք է կազմել և հիմա երկու հիանալի դուստր ունի։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա խոսել է հայուհիների ու իտալուհիների տարբերությունների և նմանությունների մասին։ Զրուցել է Լիլիթ Հարությունյանը։

—Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք լքել Իտալիան ու հաստատվել Հայաստանում։

—Ինձ միշտ գրավել է արտասահմանում որոշ ժամանակ անցկացնելու միտքը։ Հայաստանն իմ այցելած առաջին երկիրը չէ, բայց, անկասկած, ամենակարևորն է։

Պատահաբար այստեղ հայտնվեցի․ իտալական շինարարական ընկերությունն ինձ առաջարկեց միանալ իր թիմին՝ Երևանի կենտրոնում մեծ նախագիծ իրականացնելու համար։ Իհարկե, առաջարկն ընդունելիս չէի էլ կարող երևակայել, որ տասը տարի անց դեռ այստեղ կլինեմ և Հայաստանն իմ տունը կդառնա։

Ինչո՞վ են տարբերվում հայ և իտալացի կանայք․ Պիերլուիջի Սակուչին բացահայտել է գաղտնիքը

—Ինչո՞վ եք զբաղվում Երևանում։

—Այդ ընկերությունում մի քանի տարի աշխատելուց հետո որոշեցի նոր բան փորձել, ընկերոջս ու գործընկերոջս հետ սեփական ընկերություն հիմնեցինք։ Մեր ընկերությունը շինարարությամբ ու ինտերիերի դիզայնով է զբաղվում։ Մեր աշխատանքներով փորձում ենք Իտալիայի ոգին փոխանցել։ Աշխատելիս առաջնորդվում ենք մեծագույն իտալացիներից մեկի խոսքով․ «Մանրուքները կատարելություն են ստեղծում, իսկ կատարելությունը մանրուք չէ»։ Մի խոսքով՝ մեզ ոգեշնչում է Լեոնարդո դա Վինչիի ասածը։

«Ֆանտաստիկ երկիր է». ինչո՞ւ է իտալացին ցանկանում որդուն մեծացնել Հայաստանում

—Դուք ճանապարհորդում եք Հայաստանում։ Ո՞րն է ձեր սիրելի վայրը։

—Հայաստանում անցկացրած առաջին շրջանն այդ առումով շատ հետաքրքիր էր։ Ամառվա ընթացքում գրեթե ամեն կիրակի ես ու մի քանի գործընկերներս արթնանում էինք վաղ առավոտյան, ուտելիք վերցնում ու գնում ինչ-որ տեղ՝ նույնիսկ կոնկրետ վայր չծրագրելով։ Մենք շատ հետաքրքիր վայրերում ենք եղել, վայրի բնության մեջ իսկական արկածների մեջ ենք ընկել։ Սարեր էլ ենք բարձրացել։ Մինչև հիմա ուզում եմ Արագած բարձրանալ։ Իհարկե, բազում վանքեր ենք այցելել։ Տաթևն ու Խոր Վիրապն եմ շատ սիրում։

Այս տասը տարիների ընթացքում ոչ միայն Երևանում եմ ապրել, այլև երկուսուկես տարի Դիլիջանում՝ նախագծի վրա աշխատելով, մեկ տարուց ավելի՝ Ջերմուկում։ Հայաստանի յուրաքանչյուր անկյան հետ կապված հիանալի հիշողություններ ունեմ, բայց Ջերմուկում անցկացրած երկու ձմեռները շատ արտառոց էին։ Եղանակային պայմաններն էքստրեմալ էին, իսկ մենք բաց երկնքի տակ էինք աշխատում։

Ինչո՞վ են տարբերվում հայ և իտալացի կանայք․ Պիերլուիջի Սակուչին բացահայտել է գաղտնիքը

—Ինչու՞ որոշեցիք հայուհու հետ ամուսնանալ։

—Մենք հանդիպեցինք փաբում, Կանանց օրվան նվիրված խնջույքի ժամանակ։ Ես չէի պատրաստվում հայուհու հետ ամուսնանալ, պարզապես այդպես ստացվեց․․․ Շատ ծիծաղելի էր ընկերության մենեջերի արձագանքը, երբ իմացավ, որ ես նույնպես պատրաստվում եմ հայուհու հետ ամուսնանալ։

Նա ասաց, որ ժամանակն է ֆուտբոլային թիմ կազմել, քանի որ ես թվով տասներորդ օտարերկրացի աշխատակիցն էի, որ պատրաստվում էի հայուհու հետ ամուսնանալ․․․ Շարունակելով ֆուտբոլային համեմատությունը՝ կարելի է ասել, որ հիմա նույնիսկ փոխարինողների տեղերն են զբաղված․ ինձանից հետո հայրենակիցներիցս շատերն են նույնն արել։

«Հայաստանում «անծանոթ» հասկացություն չկա. ինչո՞վ է մեր երկիրը գրավել ամերիկացուն

—Ինչո՞վ են տարբերվում հայուհիները իտալուհիներից։

—Հայաստան տեղափոխվելիս միանգամից նկատեցի, որ այստեղ աղջիկներն ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց արտաքինին` անկախ իրավիճակից։ Նույնիսկ ամենօրյա գնումներ անելիս նրանք խանութ են գնում շպարված, գեղեցիկ հագուստով, բարձրակրունկ կոշիկներով։ Իտալիայում էլ են աղջիկները հետևում իրեն, բայց այնտեղ հանգիստ կարելի է սուպերմարկետում սպորտային հագուստով ու կոշիկներով կանանց տեսնել։

Իհարկե, ժամանակի ընթացքում շատ բան է փոխվում, բայց կարծում եմ` այն մշակույթը, որ կինը հանրային վայրերում ուշադիր հետևում իր գործողություններին, այստեղ դեռ պահպանվում է։ Ի դեպ, դրանով էլ է պայմանավորված այն՝ ինչպես է նա հագնվում ու ինչպիսի տեսք ունի։ Գրեթե անհնար է հանդիպել հայուհու, որը փողոցում ծխում է, անկախ այն բանից՝ նա զբոսնում է, թե նստած է, քանի որ նման պահվածքը վուլգար է համարվում։ Սա օրինակ է, որ գենդերային դերերն այստեղ դեռ խիստ ընդգծված են։

Իտալիայում կանայք ավելի ազատ են, ավելի շուտ` նրանք քիչ է մտահոգում, թե իրենց մասին ինչ կմտածեն, ու տղամարդիկ նրանց հավասարի պես են վերաբերվում։

Ինչո՞վ են տարբերվում հայ և իտալացի կանայք․ Պիերլուիջի Սակուչին բացահայտել է գաղտնիքը

—Իսկ հայուհիներին ու իտալուհիները նմա՞ն են իրար։

—Ե՛վ՛ հայ, և՛ իտալացի կանանց համար ընտանիքն առաջին տեղում է։ Բայց հիմա դա էլ է փոխվում․ գնալով ավելի շատ աղջիկներ են ընտրում կարիերան՝ ընտանիքը երկրորդ պլան մղելով։

—Տանը երեխաների հետ ի՞նչ լեզվով եք խոսում։

—Երկու դուստր ունեմ, մեկը յոթ տարեկան է, մյուսը՝ չորս։ Ես խոսում եմ իտալերեն, կինս` հայերեն։ Նրանք երկու լեզվին էլ տիրապետում են։ Բացի այդ, գիտեն ռուսերեն ու մի քիչ անգլերեն։ Կնոջս հետ հիմնականում անգլերեն ենք խոսում, թեև խառնում ենք այն հայերենի, իտալերենի ու ռուսերենի հետ։

Շատ զվարճալի էր, երբ ավագ դուստրս՝ Վերոնիկան, սկսեց միջամտել մեր խոսակցություններին՝ արձագանքելով այս կամ այն արտահայտություններին։ Նա ձևացնում էր, թե հասկանում է անգլերեն, թեև մենք վստահ էինք, որ չի հասկանում մեր խոսակցության իմաստը։ Մի քանի տարի է անցել, բայց այդ պատմությունը դեռ ստիպում է մեզ ծիծաղել։

Ինչո՞վ են տարբերվում հայ և իտալացի կանայք․ Պիերլուիջի Սակուչին բացահայտել է գաղտնիքը