Խաչատրյանի կարծիքով` Ժամանակ է պետք, որ մարդիկ հասկական` կառավարությունը ճիշտ որոշում է կայացրել։
«Գազի գնի բարձրացման հետ կապված մի որոշ ժամանակ դժգոհություն կարող է լինել, մինչև մարդիկ համոզվեն, որ ոչ թե խորանարդով կամ կիլոգրամով չափեն իրենց ծախսած գազը, այլ օրինակ հաշվեն` 1000 դրամի քանի կիլոմետր են քշել։ Ուղղակի ժամանակ է պետք»,- ասում է Խաչատրյանը։
Տնտեսագետը նշում է, որ բոլորն էլ առնչվել են այն խնդիրներին, երբ գազալցակայաններում լրացուցիչ 500 դրամ են տալիս կամ վաճառված գազի դիմաց կտրոն չեն տալիս։ Հիմա կառավարությունը փորձում է ասել, որ խաղի կանոններ են փոխվել։
Խաչատրյանի խոսքով՝ սեփականատերերը, բնականաբար, չեն ցանկանա հրաժարվել իրենց եկամուտից․ նրանց շահույթները սահմանափակվում են այս որոշմամբ և փորձելու են զարտուղի ճանապարհներով շահույթ ստանալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը հենց նրանց էր ուղղված, որ խարդախություն չանեն։