Շիրակի մարզում 21–ամյա երիտասարդը քացախաթթու է խմել` ինքնասպան լինելու մտադրությամբ

Ինքնասպանության փորձ արած երիտասարդը երկտող է թողել աշխատավայրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik.Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում. Մեղրաշեն գյուղում ապրող 21-ամյա մի երիտասարդ փորձել է կյանքին վերջ տալ:

Երկրորդ ողբերգական դեպքը` մեկ օրում. Երևանում երիտասարդ աղջկա դիակ են հայտնաբերել

Երիտասարդն աշխատավայրում մեծ քանակությամբ քացախաթթու է խմել՝ ինքնասպան լինելու մտադրությամբ:

Քացախաթթուն խմելուց որոշ ժամանակ անց նա զղջացել է արարքի համար և ահազանգել 1-03: Ժամանած շտապօգնության մեքենայով էլ երիտասարդը տեղափոխվել է Գյումրու հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը:

Տղան աշխատավայրում երկտող է թողել, որի բովանդակությունը, սակայն, հայտնի չէ:

Երիտասարդը դեռ վերակենդանացման բաժանմունքում է՝ անգիտակից վիճակում:

Իրավապահները պարզում են տղայի` այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները: