Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի. եղանակի տեսություն

Ապրիլի 6–ի համար օդերևութաբանները տեղումներ են կանխատեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ապրիլի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով, 7-ի ցերեկը կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում ևս ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ