Երևանում բացվեց մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության մեկնարկը հիշեցնող ժամացույց

ՀՀ մայրաքաղաքում անցկացվելիք մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության մեկնարկին մնաց 100 օր:
Sputnik

Մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում բացվեց առաջնության մոտալուտ մեկնարկը հիշեցնող ժամացույց: Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախաձեռնությամբ, երկրպագուները, ամեն օր նայելով պատկառելի չափսերի ժամացույցին, կարող են իմանալ, թե Եվրոպայի առաջնության մեկնարկին քանի օր է մնացել:

Մրցաշարին Հայաստանի հավաքականից բացի կմասնակցեն Իտալիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Չեխիայի հավաքականները: Մրցաշարը Երևանում անցկացվելու է երեք մարզադաշտերում՝ «Հանրապետականում», ֆուտբոլի ակադեմիայի կենտրոնական խաղադաշտում և «Բանանց» ակումբի գլխավոր մարզադաշտում: Առաջնությունն անցկացվելու է հուլիս 14-27-ը: